-
12.12.2020|
14:48
Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն: ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:
-
12.12.2020|
14:47
Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»:
-
12.12.2020|
14:44
ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմում է ներկայացրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
-
12.12.2020|
14:39
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 995-ով՝ հասնելով 147312-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
12.12.2020|
14:14
Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի եւ խայտառակ պարտությանը։
-
11.12.2020|
14:23
Հաջորդ տարվա սկզբին շրջանառության մեջ կդրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
-
11.12.2020|
14:18
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը [Հայաստանի Հանրապետություն] Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը և 1918-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին:
-
11.12.2020|
14:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1077-ով՝ հասնելով 146317-ի, գրանցվել է մահվան 36 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
11.12.2020|
01:55
Արդեն մի քանի տարի է, որ ընթերցում եմ «Իրատեսի» բոլոր համարները։ Պետք է ասեմ, որ համարյա բոլոր հոդվածները բարձրացնում են մեր ազգին հուզող բովանդակային հարցեր։
Հեղինակների մտահոգությունը Հայաստանում անցյալում տեղի ունեցած և ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն են՝ սկսած Հայաստանի առաջին նախագահից, վերջացրած ներկայիս վարչապետով ու նրա մանկլավիկներով։
-
10.12.2020|
22:20
Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։